«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իսպանացիները պահանջում են վարչապետի հրաժարականը

Իսպանացիները պահանջում են վարչապետի հրաժարականը
03.02.2013 | 20:32

Բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել իսպանական քաղաքներում այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ ինքը և ժողովրդական կուսակցության մյուս անդամներն իբր հարստացել են կուսակցական գաղտնի ֆոնդերի շնորհիվ։
Կուսակցության արտահերթ համագումարում Ռահոյը հայտարարել է, որ ինքը թաքցնելու ոչինչ չունի և երբեք չի ստացել «կեղտոտ փողեր»։ Նա նաև նշել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։
Ընդդիմադիրները վարչապետի հրաժարականի համար 740 հազար ստորագրություն են հավաքել։ Այս շաբաթ իսպանական խոշորագույն El Pais թերթը հրապարակել է կառավարող կուսակցության գաղտնի հաշիվների մասին տեղեկություններ, որտեղից իբրև թե կուսակցության որոշ անդամներ մշտապես ստացել են ֆինանսավորում։ Մասնավորապես, Ռահոյին 1997-2008թթ. տարեկան տրվել է 25200 եվրո։

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ